ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նոր ինտերակտիվ-վիրտուալ խաղ և 50 հուշանվեր՝ 50-ամյա տուն-թանգարանից

Նոր ինտերակտիվ-վիրտուալ խաղ և 50 հուշանվեր՝ 50-ամյա տուն-թանգարանից
13.12.2017 | 18:07

Դեկտեմբերի 14-ին, ժամը 14։00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կկայանա երկու շնորհանդես. կգործարկվի «Իմ նվագախումբը» վիրտուալ խաղը և կներկայացվի նոր հուշանվերների շարքը։

Ինտերակտիվ խաղի շնորհիվ 50-ամյա հաստատությունը ևս մի անգամ մուտք կգործի զուգահեռ իրականություն՝ այդ կերպ ընդլայնելով իր սահմանները և հարստացնելով մշտական ցուցադրությունը։ Ինտերակտիվ այս խաղը ժամանցի, ուսուցման համադրություն է և սիմֆոնիկ նվագախմբի կազմին, դասավորությանն ու հնչողությանը ծանոթանալու հնարավորություն։ «Իմ նվագախումբը» ինտերակտիվ-վիրտուալ խաղը մշակել են հաստատության ցուցադրությունների և հանրահչակման բաժնի աշխատակիցները, տեխնիկական կատարումն իրականացրել են «Ինտերակտիվ վորլդ» ընկերության մասնագետները։


«50 հուշանվեր՝ 50-ամյա տուն-թանգարանից» խորագրով շնորհանդեսում կներկայացվեն Հայաստանի առաջին երաժշտական տուն-թանգարանի հոբելյանի առիթով ստեղծված հուշանվերները, որոնք կրում են կոմպոզիտորի ստեղծագործությունների բովանդակային շեշտը կամ նրա ժամանակների արտացոլքը: Յուրաքանչյուր հուշանվեր ունի մերօրյա կիրառութուն և գեղագիտական ամբողջություն։ Հուշանվերները ստեղծվել են տուն-թանգարանի աշխատակիցների մտահղացմամբ և իրագործվել տարբեր ընկերությունների ու վարպետների հետ համագործակցության արդյունքում։

Դիտվել է՝ 1767

Մեկնաբանություններ